Սերբիայի գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է երկրի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Ինչպես հայտնում է TASS գործակալությունը՝ նա երախտագիտություն է հայտնել երկրի քաղաքացիներին վստահության համար և խոստացել, որ նոր կառավարությունը կձևավորվի առաջիկա 2 ամիսների ընթացքում։
«Ես հավաքել եմ 12 տոկոսով ավելի ձայն, քան մնացած բոլոր թեկնածուները միասին վերցրած։ Ես երախտապարտ եմ Սերբիայի ժողովրդին, 56 տոկոս ցուցանիշը շատ լուրջ է»,-նշել է վարչապետը։
Վուչիչը նաև հայտնել է, որ Սերբիան կշարունակի ուղին դեպի ԵՄ։ «Սակայն կպահպանենք նաև բարիդրացիական հարաբերություններն Արևելքում մեր ավանդական գործընկերների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ»,-ընդգծել է նա։ Իր առաջին այցը որպես պետության ղեկավար նա կկատարի Պեկին։









































