Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը պատրաստ է չեղյալ հայտարարել հոկտեմբերին նախատեսված իր այցը ԱՄՆ, եթե Վաշինգտոնը հրապարակայնորեն ներողություն չխնդրի էլեկտրոնային լրտեսման համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Բրազիլիան նաև պատրաստ է չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ ծրագրած առևտրական գործարքները, այդ թվում նաև՝ 4 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան Boeing ընկերությունից F-18 ինքնաթիռներ գնելու:
Հիշեցնենք, որ հատուկ ծառայությունների կողմից կատարված լրտեսումը գաղտնազերծվել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերում:









































