Բրիտանական Eden ռեալիթի-շոուի հերոսները բավական յուրօրինակ իրավիճակում են հայտնվել, հայտնում է mignews.com-ը: Կանոնների համաձայն՝ նրանք պետք է 1 տարի ապրեին շոտլանդական խուլ անտառում քաղաքակրթությունից հեռու, հասարակություն ստեղծեին և սովորեին ինքնուրույն սնունդ հայթայթել:
Բրիտանական հեռուստատեսության 4-րդ ալիքի ղեկավարությունը ցածր վարկանիշի պատճառով որոշում է ընդունել փակել նախագիծը, սակայն մոռացել է այդ մասին հայտնել մասնակիցներին:
Տարվա ընթացքում 13 մասնակից լքել է նախագիծը, իսկ մնացած 10-ը շարունակել են մնալ անտառում մինչև մարտի 23-ը:








































