Ազգայն ժողովի ընտրություններում համատեղ ջանքերի շնորհիվ քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը տոնեց իր առաջին հաղթանակը: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ընտրությունների ընթացքը, քարոզարշավը ցույց տվեցին, որ սահմանադրական բարեփոխումները ավելի ժողովրդավարական Հայաստան կառուցելու համար կյանքի է կոչվում ի շնորհիվ մեր քաղաքացիների, 9 մասնակից քաղաքական ուժերի, լրագրողների, դիտորդների, միջազգային կառույցների»,- ասաց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ գոհ է ընտրությունների ընթացքից և պետական պատկան մարմինների աշխատանքից, թե արագ արձագանքման, թե կազմակերպչական առումներով:
«Վստահություն եմ հայտում, որ ձայների հաշվարկը կանցնի նույնքան թափանցիկ, ազատ և օբյեկտիվ»,- նշեց Աշոտյանը:










































