Saturday, 08 06 2024
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Զինվորականների ուղղորդված քվեարկություն, կուտակումներ, քվեաթերթիկների դուրս հանելու դեպքեր Վայոց ձորի տեղամասերում

Այսօր վաղ առավոտից մեծ ակտիվություն է նկատվում նաև թիվ 12 ընտրատարածքն ընդգրկող Վայոց ձորի ընտրատեղամասերում: Մարդկանց մեծ հոսք կա տեղամասեր, ինչն աննախադեպ երևույթ է, քանի որ այս մարզն առանձնապես ընտրություններին ակտիվությամբ աչքի չի ընկնում:

Ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգո Բագրատյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույնպես ընտողների մասնակցությունն աննախադեպ համարեց: Նրա խոսքերով՝ մարդկանց հոսքին զուգահեռ նաև բազաթիվ խախտումներ են արձանագրել, որոնց մի մասն անգամ իրենց վերահսկողությունից դուրս է: Խոսքը զինծառայողների քվեարկության մասին է: Բագրատյանը պատմեց, որ և՛ Եղեգնաձորում, և՛ Վայքում տեղակայված զորամասերի զինծառայողներին քվեարկության են բերում մեծ խմբերով, ովքեր այդպես խմբով էլ տեղամաս են մտնում, և վերահսկողություն պահպանել, այլևս անհնար է դառնում: «Զինվորականների քվեարկությունը մտահոգիչ է, ցուցակ չկա, չգիտես՝ նախապես քանի հոգի է գալու: Գալուց էլ դժվար է  վերահսկել: Զինվոներն էլ երիտասարդ տղաներ են, չենք ցանկանում միջամտել նրանց արածին, վախենում ենք վեճ սկսվի, նման խնդիրներ ունենք, դրա համար էլ հետ ենք քաշվում: Չգիտեմ՝ այս խնդիրը ոնց պետք է լուծվի»,- ասաց Բագրատյանը: Թեկնածուն նաև նշեց, որ շատ տեղամասերում ըտրողներին պատվիրվում է քվեարկությունից հետո «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը դուրս բերել տեղամասից, որպես ապացույց այն բանի, որ նրանք «Ծառուկյան» դաշինքին ձայն չեն տվել: «Բազմաթիվ նման դեպքեր են եղել, բայց մարդիկ վախենում են հետո խոստովաել, որ քվեաթերթիկ են հանել դուրս: Բայց մենք այս պահի դրությամբ արդեն 4 դեպք արձանագրել ենք, դիմել ենք ոստիկանությանը՝ խնդրով, որ ստուգեն անձին, քանի որ նրա մոտ քվեաթերթիկ կա: Ոստիկանությունն էլ հանել ու տեսել է քաղաքացու մոտ «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը:

Տարբեր տեղամասերում արձանագրվել է նաև նույնականացման սարքի անսարքության 3-4 դեպք, որից հետո մասնագետ է հրավիրվել, անսարքությունը վերացվել է և քվեարկությունը շարունակվել է:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ մեծ խնդիր է նաև տեղամասերում ընտրողների կուտակումները: «Տեղամաս կա, որ մենք արձանագրել ենք 100 հոգանոց կուտակումներ: Եղեգնաձորի տեղամասերից մեկում անձրևի ժամանակ մոտ 100 հոգի մարդ մտել էր տեղամաս: Հասկանալի է, որ դրսում անձրև է, բայց դա չի նշանակում, որ դրա պատճառով պետք է օրենք խախտվի և քվեարակության պրոցեսը դուրս գա վերահսկողությունից, որի ժամանակ էլ մարդկանց փորձ են անում ուղղորդել՝ ում օգտին քվեարկեն: Սա է վիճակը»,- ասաց Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում