Ավան վարչական շրջանի թիվ 1/19 ընտրատեղամասում քվեարկեց ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ ընտրությունների ընթացքը դրական է գնահատում, և ժողովրդի, քվեարկող հանրության հետ մեծ հույսեր է կապում:
Թե ինչպես է գնահտում դաշինքի հնարավորությունները, Սմբատ Հակոբյանը դժվարացավ գնահատել, նշելով. «Վերջին անգամ գուշակությունով զբաղվել եմ 3-րդ դասարանում: Գուշակելը ժամանակավրեպ կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: