ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ հայտնեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ ապրիլի 2-ի քվեարկության գործընթացը ընթանում է բնականոն հունով, նորմալ գործընթաց է գնում»:
Նրա խոսքով՝ ինքը կապ է հաստատել միջազգային դիտորդական առաքելության որոշ ներկայացուցիչների հետ, և «նրանք միաբերան պնդում են, որ այն մեխանիզմը, որ ներդրվել է ՀՀ-ում, հնարավորություն է տալիս, որպեսզի նախկինում ընտրական գործընթացի վրա ստվեր նետած չարաշահումները այսօր արդեն չլինեն»:
Ինչպես տեղեկացրեց Շարմազանովը՝ քվեարկության ավարտից՝ ժամը 20.00-ից հետո մամլո ասուլիսով հանդես կգա կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ժամը 00-ից հետո՝ նաև ինքը. «Ես և Արմեն Աշոտյանը մշտապես հասանելի ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































