Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կարող են ցնցել երկրի քաղաքական կարգը: Երբ հայերը ապրիլի 2-ին գնան ընտրությունների, իշխող Հանրապետական կուսակցությունը կհանդիպի անսովոր ուժեղ մրցակցության նոր դաշինքների և քաղաքական միավորումների կողմից, որոնք ձևավորվել են քարոզարշավի ընթացքում: Ընտրությունները առաջինն են լինելու Հայաստանի Սահմանադրության փոփոխություններից հետո: Սա լինելու է անցում՝ իր նախագահության վերջին տարում գործող Սերժ Սարգսյանից խորհրդարական մեծամասնության կողմից ընտրված վարչապետի: Սակայն միայն երկրի ընտրողները և քաղաքական գործիչները չեն, որ հետաքրքրությամբ հետևում են արդյունքներին: Հայաստանի գլխավոր տնտեսական և ռազմական գործընկեր Ռուսաստանի համար, ընտրությունները հնարավորություն են տալիս առաջ տանել երկրում իր օրակարգը՝ ոչ միայն իշխող կուսակցության, այլ նաև ընդդիմության միջոցով: Այդ մասին հոդվածը հրապարակված է stratfor.com պարբերականում:
Անցած քարոզարշավների համեմատությամբ՝ այս ընտրություններում մասնակիցները քանակով ավելի շատ են և ավելի մրցունակ, քան սովորաբար: Հինգ կուսակցություններ և չորս քաղաքական բլոկներ մրցում են խորհրդարանական աթոռների համար: Նույնիսկ այս դեպքում է իշխող կուսակցությունը առաջ իր հակառակորդներից, ինչպես նախկին ընտրություններում (վերջին հարցումները ցույց են տվել, որ Հանրապետական կուսակցությունը ունի մոտ 30 տոկոս ձայն): Ներկայումս կուսակցության հարատև ժողովրդականության պատճառներից մեկը՝ չնայած ներկա վարչակազմի աջակցման վարկանիշներին, նրա նոր դեմքն է՝ Կարեն Կարապետյանը, ով նշանակվել է վարչապետ անցած սեպտեմբերին: Կարապետյանը, թերևս, ամենաազդեցիկ դեմքն է Սարգսյանի վարչակազմում: Պաշտոնը ստանձնելուց ի վեր նոր վարչապետը աշխատում է ընտրողների առջև բարելավել իր կուսակցության դեմքը՝ հետ դուրս մղելով նշանավոր դեմքերին, որոնց թվում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ում կասկածելի բիզնես գործարքները ստվերել են նրանց համբավը:
Հանրապետական կուսակցությունը առաջ է անցնում է իր դրամական միջոցների շնորհիվ:
Այս ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները զբաղված են գործարքներով և դաշինքներ կնքելով՝ ամրացնելու համար իրենց հեռանկարները ընտրությունների նախաշեմին: Ավանդական կուսակցությունները, ինչպես օրինակ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ակնկալում են յուրաքանչյուրը ստանալ մինչև 5 տոկոս ձայն: Միավորվելով որոշ ձևավորվող կուսակցությունների հետ, ընդդիմադիր խմբերը Հանրապետական կուսակցությանը կարող են թույլ տալ առաջ անցնել դրամի շնորհիվ:
Փետրվարի 13-ին Սեյրան Օհանյանը և երկու նախկին արտգործնախարարներ հայտարարեցին, որ նրանք ձևավորել են նոր քաղաքական դաշինք: Օհանյանը, ով թողել է պաշտպանության նախարարի պաշտոնը 2016 թվականի հոկտեմբերին՝ պաշտոնում գտնվելուց ութ տարի անց, երկրի ամենավստահելի դեմքերից մեկն է: Մերժելով մի քանի աշխատանքային առաջարկներ Սարգսյանից, նա այժմ փորձում է ինքնահաստատվել որպես քննադատ և ընթացիկ վարչակազմի այլընտրանք:
Սակայն, դեռևս նրա բլոկը հարցումներում ստացել է միայն 2.5 տոկոս: Թվերը մեծացնելու համար նա մտածել է միացնել ուժերը Հայաստանի ամենահարուստ քաղաքացիներից մեկի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Ծառուկյանը հունվարի կեսերին հայտարարեց, որ կվերադառնա քաղաքականություն: Մեկ ամսից ավելի քիչ անց, նա ընտրվեց է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ երկրի մեծությամբ երկրորդ կուսակցության նախագահ և նրա քաղաքական խորհրդի ղեկավար:
«Բարգավաճ Հայաստանը», որն ամուր աջակցություն ունի աղքատ հայերի կողմից՝ Ծառուկյանի բարեգործական աշխատանքների շնորհիվ, հարցումների արդյունքում ստացել է 28 տոկոս ձայն՝ դառնալով Հանրապետական կուսակցության գլխավոր հակառակորդը:
Մոսկվայի համար կրկնակի հաղթանակ
Սակայն, անկախ այն բանից, թե որ կուսակցությունը կհաղթի, Ռուսաստանը չի կարող կորցնել: Կարապետյանը, Օհանյանը և Ծառուկյանը բոլորն էլ սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ ինչպես գործարար շփումների, այնպես էլ բարձրաստիճան ռուս քաղաքական գործիչների հետ՝ անձնական հարաբերությունների միջոցով: Օրինակ՝ վարչապետը կապեր ունի Մոսկվայում որոշ ազդեցիկ դեմքերի հետ, և որպես ընկերության հայկական ճյուղի նախկին տնօրեն՝ խորը կապեր «Գազպրոմի» հետ: Այս հարաբերությունները Ռուսաստանի համար ակտիվներ են: Երկիրն ունի անձնական շահեր ընտրություններում, քանի որ հաղթանակած կուսակցությունը ամենամեծ խոսքը կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Եվ քանի որ Հանրապետական կուսակցությունը առաջատար է հարցումներում, Մոսկվան անհանգստացած չէ, որ հակառուսական կուսակցությունները առաջ կանցնեն: Փոխարենը, նա կենտրոնացած է այլընտրանքային ռուսամետ քաղաքական գործիչներին օգնելու վրա, որոնք կարող են ի վերջո փոխարինել Սարգսյանին կամ նրա հաջորդին (հավանաբար Կարապետյանին)՝ անհրաժեշտության դեպքում: Կրեմլը հույս ունի, որ ապագա վարչակազմը կարող է ճնշել Լեռնային Ղարաբաղի, և Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում Ռուսաստանի դիրքորոշման նկատմամբ մշտական մտահոգությունները:
Միևնույն ժամանակ Մոսկվան կփորձի բաժանում սերմանել Սարգսյանի վարչակազմում Երևանի վրա իր ազդեցությունը տարածելու համար: Նշանները ցույց են տալիս, որ ընտանեկան կապերի միջոցով Ռուսաստանը զգալի իշխանություն ունի Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի վրա: Սակայն Մոսկվայի հետ Նալբանդյանի կապերը ձեռնտու չեն թվում պաշտպանության նախարարին, ով ավանդաբար սահմանել է Հայաստանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և չի ցանկանում Կրեմլի որևէ դաշնակցի թողնել առաջնորդելու հակամարտության կարգավորման բանակցությունները: Կան լուրեր, որ պաշտպանության նախարարությունը նույնիսկ ստանձնել է ԱԳ նախարարության որոշ ավանդական ֆունկցիաներ, ինչպես օրինակ՝ օտարերկրյա կառավարությունների հետ հանդիպումները:
Ռուսաստանը խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակի Հայաստանի քաղաքականության վրա ազդելու իր ռազմավարությունը: Ի վերջո, դասեր քաղելով Սարգսյանի կառավարությունից, որը դիմադրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Կրեմլի որոշ օրակարգին, Մոսկվան հասկանում է քաղաքական սպեկտրի բոլոր կողմերում դաշնակիցներ ունենալու կարևորությունը, որ անհրաժեշտության դեպքում կարողանա ճնշում գործադրել Հայաստանի առաջնորդների վրա:









































