«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելել էր Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների հիշատակին:
«Այսօր չպետք է ընտրություն տեղի ունենար,- լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը,- թող այսպիսի զոհեր չտանք այլևս, և հայ մարդը թող հայրենիքում ապրի ազատ»:
«Սխալը ոչ միայն դարավոր թշնամու մեջ է, սխալը նաև մեր մեջ է. մենք չպետք է թույլ տանք, որ մեր երիտասարդները մահով հերոսանան, նրանք կյանքով, ծառայությամբ և հայրենիքի նկատմամբ սիրով պիտի հերոսանան»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































