Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ոգելից խմիչքի չափից շատ օգտագործումը չափազանց բացասաբար է անդրադառնում առողջության վրա ու խոչընդոտում նորմալ կյանքին։ Երբ մարդը թողնում է խմելը՝ նրա վիճակը համեմատաբար կարճ ժամանակում դրականորեն փոխվում է։
FullPicture-ը ներկայացնում է մարդկանց լուսանկարներ, ովքեր հրաժարվել են վնասակար սովորությունից և սկսել առողջ կենսակերպ վարել։ Ալկոհոլային կախվածությունը բուժելի է, սակայն երբեմն միայն կամքի ուժը բավարար չէ և անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։



















































