Գյումրու 32/37 ընտրատեղամասում ժամը 12.00-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ընտրություն կատարելուց հետո, «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան, քաղաքապետը նշեց, որ ինքը իր քվեն տվել է հանուն բարեփոխումների, հանուն զարգացման, հանուն երկրի ու Գյումրու:
Քաղաքապետը բոլոր գյումրեցիներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Սամվել Բալասանյանը նաեւ անդրադարձավ նոր ընտրակարգին՝ նշելով, որ ամեն ինչ արված է ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները բացառելու համար: -0-/22/











































