Այսօր Սերբիայում նախագահական ընտրություններ են։ Ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 6.7 մլն քաղաքացիները պետք է ընտրեն, թե 11 թեկնածուներից ով կգլխավորի պետությունն առաջիկա 5 տարում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ինչպես հայտնել է Հանրապետական ընտրական հանձնաժողովը, ընդհանուր առմամբ կբացվի 8523 ընտրատեղամաս, այդ թվում 90-ը՝ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամասում։
Համաձայն Ipsos հետազոտական կենտրոնի կողմից անցկացված վերջին հարցման արդյունքների՝ ֆավորիտ է հանդիսանում Սերբիայի գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, ում աջակցում է ընտրողների 54,3%-ը։ Երկրորդ տեղում նախկին օմբուդսմեն Սաշա Յանկովիչն է (12,8%)։









































