Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երեկոյան Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Ելք» դաշինքի անդամների վրա զինված հարձակում է տեղի ունեցել, ձերբակալվել է հարձակում գործած անձը՝ Մանախ անունով հայտնի Արթուր Այվազյանը, ով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևորագույն վկաներից մեկի սպանության գործով:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը ներկայացրեց միջադեպի հետ կապված մի քանի դրվագներ, մանրամասներ:
Հայկ Կոնջորյանի գնահատմամբ՝ կատարվածը պատահականություն չէ, այլապես ինչու է մինչ միջադեպը հենց Նիկոլ Փաշինյանի պաստառը վնասվել: Հ. Կոնջորյանի խոսքով՝ դրա մեջ ակնհայտ միտում է եղել, թերևս, «Ելք»- ի քարոզարշավը խոչընդոտելու, վախի մթնոլորտը բազմապատկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:









































