Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային նամակ է ուղարկել՝ 2009 թվականին ընդունված օրենքի պահպանում ապահովելու պահանջով: Այդ օրենքն ուղղված է բռնությունից կանանց պաշտպանությանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապաշտպանները կոչ են արել Քարզային ընդունել հրատապ միջոցառումներ՝ վերջ դնելու երեխաների միջև ամուսնությունների կնքմանն ու ընտանեկան բռնությանը:
Կառավարական հետազոտությունների համաձայն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ մի աֆղան կին է մահանում՝ վաղ հղիության բարդացումների պատճառով:
Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ Աֆղանստանում կանանց ավելի քան 85 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության, կամ հարկադրված ամուսնացել է:








































