Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Պաշտոնական. Բակո Սահակյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Մայիսի 28-ը համաժողովրդական տոն է և թանկ ու նվիրական բոլոր հայերի համար: Այն դարձավ մեր բազմադարյա պատմության փառավոր էջերից մեկը, երբ ցեղասպանություն տեսած ու պատմական հայրենիքի մեծ մասը կորցրած ժողովուրդը կրկին վերապրելու և ինքնահաստատվելու հայտ ներկայացրեց աշխարհին, ստեղծեց պետություն՝ իր բոլոր խորհրդանիշներով ու կառույցներով հանդերձ, ազատ ու անկախ ապրելու և արարելու հաստատակամությամբ:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնվեց չափազանց ծանր աշխարհաքաղաքական պայմաններում և գոյատևեց ոչ երկար՝ ընդամենը երկուսուկես տարի, սակայն նրա թողած դասերը մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ և արդիական են մինչև այսօր: Մենք պարտավոր ենք միշտ հիշել մեր պատմության այդ բեկումնային տարիների իրադարձությունները, արժևորել հաջողություններն ու ձեռքբերումները և երբեք չկրկնել անցյալի սխալները: Յուրաքանչյուր հայ՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պարտավոր է ըստ ամենայնի աջակցել պետականաշինության գործին, անել հնարավորը, որպեսզի մեր ժողովրդի հաղթական երթը լինի հավերժ ու անսասան:

Միասնությունը, համերաշխությունն ու ազգային շահերը պետք է վեր լինեն ամեն ինչից:

Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ համայն հայությանը, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաջողություններ՝ հանուն հայոց անկախ պետականության ամրապնդման ու զորացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում