Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ կայացել է «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժման նիստը, որում ընդունվել է ընդդիմության հետագա հանրահավաքի անցկացման ժամկետն ու վայրը։
Այն կայանալու է հունիսի 19-ին, ժամը 15.00-ին «Նարիմանով» կինոթատրոնի առջև։ Շարժումը համապատասխան հարցով կդիմի Բաքվի գործադիր իշխանություններին։
Հիշեցնենք, որ «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժումը ձևավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին` ի պատասխան նոյեմբերի 7-ին Ադրբեջանում հերթական անգամ կեղծված ընտրությունների: Շարժմանն անդամակցում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ:









































