Չնայած ամիսներ շարունակ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու վերաբերյալ տարվող բանակցություններին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում կատարած աշխատանքային այցի շրջանակներում, շատերի համար անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը:
Սա հանրության մի ստվար հատվածի շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, ինչի պատճառով էլ այսօր շատերը ակցիա անցկացրեցին նախագահական նստավայրի դիմաց՝ վանկարկելով «պուծինկեք», «նատաշաներ», «Սերժիկ՝ պուծինկա», «Սերժիկ, հեռացիր», իսկ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին էլ անվանեցին «նատաշաներ»։
Նախագահական նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիայի մանրամասները՝ մեր տեսանյութում:









































