Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ամենշաբաթյա ուղերձի ժամանակ կոչ է արել բոլորին շաբաթ օրը հավաքվել Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ հանուն Սիրիայի խաղաղության գիշերային աղոթքի համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրա հրավերքը հասցեագրված է եղել ոչ միայն կաթոլիկներին, այլև այլ կրոնների հետևորդներին:
Վատիկանը գնալով ավելի ակտիվ է հանդես գալիս ընդդեմ սիրիական հակամարտությունում ԱՄՆ-ի ռազմական միջամտության:
Մի քանի օր առաջ հովվապետը դատապարտել էր քիմիական զենքի կիրառումը Սիրիայում: Սուրբ Գահը կոչ էր արել ճգնաժամը լուծել խաղաղ բանակցային ուղով:










































