ԱՄՆ-ի բանակի մայոր Նիդալ Հասանը մահապատժի է դատապարտվել Ֆորթ Հուդ ռազմաբազայում 13 ծառայակիցների սպանության համար: Բանտում նրան բռնի կերպով սափրել են: Այս մասին հաղորդել է The Guardian-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցչին:
Մամլո ծառայությունում չեն մանրամասնել, թե կոնկրետ երբ են Հասանի մորուքը սափրել:
Ներկայում Հասանը գտնվում է մահապարտների Ֆորթ Լիվենուորթ ռազմական բանտում: Բանտի ղեկավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ նրա նկատմամբ կներկայացվեն նույնպիսի կանոնադրական պահանջներ, ինչպես մնացած կալանավորների:







































