Հորդանանի զինվորական հրամանատարությունը կարգադրել է երկրի ռազմաօդային ուժերը բերել մարտական բարձր պատրաստականության Սիրիայում արևմտյան երկրների կողմից գործողություն սկսելու դեպքում:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, Al Arabiya հեռուստաալիքի թղթակիցը Հորդանանի ռազմաօդային բազաներից մեկի հասանելիություն է ստացել և փաստել, որ զինվորականները նախապատրաստվում են Սիրիայի շուրջ իրավիճակի հավանական սրմանը:
Ավելի վաղ Հորդանանի իշխանությունները նախազգուշացրել էին, որ չեն պատրաստվում երկրի տարածքը տրամադրել՝ Սիրիային հարվածելու համար:









































