ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ` ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա և պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:
Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով`
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածք – Ալեք Մանուկյան փողոց – Նալբանդյան փողոց – Կորյուն փողոց – Աբովյան փողոց – Ուսանողական այգի – Տերյան փողոց – Կորյունի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Մարշալ Բաղրամյան պողոտա – նախագահի նստավայր:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































