Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ 15-20 տոկոս հավանականությամբ Վրաստանը կարող է վերածվել երկրորդ Դուբայի: Այս մասին նա հայտնել է մամլո ասուլիսի ժամանակ, որը կայացել է Թբիլիսիի Expo-Georgia ցուցասրահում՝ փոխանցում է Gruziya Online-ը:
«Ես հաճույքով կներդնեի Վրաստանում և անպայման կներդնեմ: Ես մասնակցում եմ Համաներդրումային հիմնադրամին: Բնականաբար՝ ոչ ուղղակի: Ամենայն հավանականությամբ, Վրաստանը կարող է վերածվել երկրորդ Դուբայի: Այսօր ես այդպես եմ դիտարկում Վրաստանը»,- ասել է Իվանիշվիլին:
«Մենք ունենք յուրօրինակ աշխարհագրական դիրք, յուրօրինակ կլիմայական պայմաններ, մենք յուրօրինակ ժողովուրդ ենք: Վրաստանը շատ հետաքրքիր կլինի ներդրումների համար»,- ասել է վարչապետը:









































