Microsoft կորպորացիան Ֆինլանդիայում ստեղծում է տվյալների մշակման կենտրոն՝ հայտնում է CNet-ը: Նախագծի արժեքը գնահատվում է 250 մլն դոլար: Նոր գրասենյակը կսպասարկի ընկերության եվրոպացի հաճախորդներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Microsoft-ը ֆիննական Nokia-ից գնում է սարքերի թողարկման և ծառայությունների մշակման բիզնեսը: Գործարքի կազմում, որի արժեքը գերազանցում է 7.1 միլիարդ դոլարը, մտնում են բջջային հեռախոսների արտադրության գնման և ընկերության արտոնագրերի կիրառման իրավունքի համաձայնագրերը:
Microsoft-ն ունի տվյալների մշակման ևս մեկ եվրոպական կենտրոն: Այն գտնվում է Իռլանդիայում: Ի դեպ, Google-ը նույնպես ունի տվյալների մշակման կենտրոն Ֆինլանդիայում:










































