Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

«Կամ-կամ»-ը կսահմանափակեր Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները»

«Կամ-կամ»-ը կսահմանափակեր ՀՀ արտաքին քաղաքականության հնարավորությունները: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր ՄՄ-ին Հայաստանի միանալու ցանկության մասին:

Նա նշեց, որ դա Հայաստանի Հանրապետության որոշումն է, և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելով հանդերձ՝ Հայաստանը չի հայտարարել, թե ցանկություն չունի միանալու Մաքսային միությանը կամ միանշանակ ընտրություն է կատարել՝ հարաբերությունները զարգացնելու միայն ԵՄ-ի կամ եվրոպական երկրների հետ, այնպես որ՝ ըստ էության, Մոսկվայում անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել:

«Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը և հետագայում Եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացներին: Միևնույն ժամանակ, որքանով ես եմ տեղյակ, Սարգսյանը նշել է, որ դա չի նշանակում եվրոպական գործընկերների հետ երկխոսության դադարեցում: Որքան Հայաստանն է շահագրգռված ԵՄ-ի հետ հարաբերություններում, այնքան էլ ԵՄ-ն՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Մինչ նախաստորագրման արարողությունը՝ բավական երկար ժամանակ կա, և հնարավոր է, որ ԵՄ-ն Հայաստանի հարաբերություններում գտնի այն համաձայնության դաշտը, որը չի խանգարի Հայաստանին զարգացնելու իր հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- մեկնաբանեց Վահրամ Աթանեսյանը:

Հարցին՝ Ղարաբաղի շահը ո՞րն է, նա պատասխանեց, որ նման կտրուկ շեշտադրումներ չպետք է անել: Նրա խոսքով՝ ինքը ուշադիր հետևում է քաղաքագիտական վերլուծություններին, բանավեճին և տարօրինակ է համարում այն, որ ամեն կերպ ցանկություն կա խնդիրը ներկայացնելու այնպես, թե Հայաստանը պետք է կա՛մ ռուսական ազդեցության գոտում լինի, կա՛մ ԵՄ-ի:

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ն հնարավորություն ունի լինելու ՀԱՊԿ անդամ, խորացնելու հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ միաժամանակ լինելով ԵՄ-ի գործընկերը: Այստեղ «կամ-կամ»-ի հարց չկա: Դա որոշակիորեն սահմանափակում է ՀՀ արտաքին քաղաքականության հնարավորությունները: Չեմ կարծում, թե որևէ ճնշում կարող է ռուսական կողմից կամ որևէ այլ եվրոպական երկրի կողմից տրվել այդքան միանշանակ, որքանով ներկայացնում են շատ քաղաքագետներ ու միջազգայնագետներ»,- նշեց նա:

Հիշեցնենք. նա ավելի վաղ նշել էր, որ Ղարաբաղն իր ընտրությունը կկատարի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացից հետո:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում