Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին տխրեցրել է գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ»:
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում մարզման ժամանակ Ռոնալդուն ճեպազրույց է ունեցել տեղի ԶԼՄ-ների հետ.
«Օզիլի՝ «Արսենալ» տեղափոխությունն անհավատալի նորություն էր ինձ համար: Նա հիանալի էր համագործակցում իր բոլոր թիմակիցների հետ: Օզիլի հետ շատ հեշտ էր խաղալ»,- հայտարարել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալ»-ը Օզիլի տրանսֆերի դիմաց վճարել է 48 մլն եվրո:







































