Bild-ի տեղեկությունների համաձայն` Գարեթ Բեյլի տարեկան աշխատավարձը Մադրիդի «Ռեալ»-ում 12 մլն ֆունտ կկազմի:
Նշենք, որ «արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պահպանել է թիմի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստի կարգավիճակը` տարեկան վաստակելով շուրջ 15 մլն ֆունտ:
Հիշեցնենք` Բեյլը «Տոտենհեմ»-ից «Ռեալ» տեղափոխվեց շուրջ 86 մլն ֆունտի դիմաց:







































