Վենեսուելայում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Անջատումները տեղի են ունեցել Վենեսուելայի արևմտյան և կենտրոնական հատվածներում, այդ թվում նաև՝ Կարակասում:
Պատճառը էլեկտրալարերի վթարն է:
Կարակասի և այլ քաղաքների ճանապարհներին առաջացել են խոշոր խցանումներ: Սակայն նավթի վերամշակման ընկերությունները վթարի հետևանքով չեն տուժել:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ վթարի մեղավորը կարող են լինել «ուլտրաաջ ուժերը, որոնք ցանկանում են թուլացնել Վենեսուելան»:







































