«Գազպրոմ»-ը և Ազգային իրանական նավթային ընկերությունը (NIOC) գազի ոլորտում համագործակցության հուշագիր են կնքել: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին:
Նաև հայտնի է դարձել, որ 2 ընկերություններն էլ գաղտնիության համաձայնագիր են ստորագրել:
Բացի այդ, նաև հաղորդվում է, որ «Ռոսգեոլոգիան» և NIOC-ը փոխըմբռնման հուշագիր են կնքել:
Իր հերթին, Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի նախարարությունները էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են կնքել: