Sunday, 05 05 2024
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները

Հայաստանում կձևավորվի կոմունիստական համակարգ

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

-Մենք կարծես արդեն մոտենում ենք ներքաղաքական այս համապետական ընտրությունների եզրագծին, անդրադառնանք բովանդակային դիսկուրսին. որո՞նք են այն հարցերը, այն խնդիրները, որոնք այսօր ամենաշատն են քննարկվում և ներկայացվում որպես կարևոր՝ ոչ միայն ներքին տեսանկյունից, այլ նաև արտաքին հարափոփոխ աշխարհի այն հարցերը, որոնք դրված են սեղանին՝ հայ ընտրողի առաջ: Ի՞նչ տպավորություն են թողնում:

-Բազմակողմանի մոնիթորինգ դժվար է անել, բուռն գործընթացներ են գնում: Բայց այն, ինչ մենք արել ենք, նաև այն, որ վերջին ամսվա ընթացքում մոտավորապես 6-7 սեմինար ենք անցկացրել շրջաններում՝ կապված ընտրությունների հետ, թե ինչ է տալիս նոր Ընտրական օրենսգիրքը, նոր Սահմանադրությունը, տարբեր քաղաքական ուժեր եկել, խոսել են, այնուամենայնիվ, գլխավոր ուղղությունը ներքին քաղաքականության հարցերն են, սոցիալական վիճակն է: Բայց ինչի՞ հետ է կապված, որ այն սպասելիքները, թե գաղափարախոսական պայքար կգնա, թեժ բանավեճեր կլինեն, այդքան էլ չարդարացվեցին. քաղաքական ուժերը հնարավորություն ունեն տարբեր հեռուստաալիքներով և կայքերով հասարակությանը ներկայացնել իրենց դիրքորոշումները, բայց Ընտրական օրենքի թերի լինելու պատճառով մի քիչ իջեցվեց այդ դիսկուրսի մակարդակը: Գիտեք՝ շատ է տարածված ընտրակաշառքը, փող բաժանելը, խոստումներ տալը, և մակարդակն իջեցված է ներքև:

-Այսինքն՝ ընտրությունը բոլորովին այլ տեղ է տեղի ունենում և այլ մեթոդներով. կոռուպցիայի դեմ պայքարի և ընտրակաշառքների խոստումներով, ուղղակի բռնություններով, ծեծով (մենք արդեն մի քանի այդպիսի դեպքեր ենք արձանագրել), սա ուղղակի առնվազն համարժեք չէ այն սպասումներին, որոնք դրված էին գոնե նոր Սահամանդրության ստեղծողների մտքում որովհետև Սահամանադրությունը նպատակ ուներ հնարավորինս մասնակցային դարձնել քաղաքական ներկապնակի բոլոր մասնակիցներին և տանել խորհրդարան, որպեսզի հրապարակը այսուհետ լինի խորհրդարանը և ոչ թե քաղաքական լանդշաֆտի արտախորհրդարանական հատվածը:

-Սահմանադրական փոփոխությունները ընդհանուր առմամբ տալիս են այդ հնարավորությունները, Սահմանադրության մեջ ֆիքսված է անցումը դեպի խորհրդարանական համակարգ, ֆիքսված է կուսակցությունների դերի աճը: Բայց այդ հնարավորությունը մարում է Ընտրական օրենսգիրքը, քանի որ ունենք ոչ միայն համամասնական ընտրություն, այլ նաև նրա հետ սերտաճած մեծամասնականը, որը ռեյտինգային քվեարկություն է կոչվում: Դա նվազեցրեց, թուլացրեց այն էֆեկտը, որ մենք սպասում էինք:

-Այս ռիսկերը Դուք որքանո՞վ էիք կանխատեսել:

-Ես այդ մասին խոսել եմ 4+4+4 քննարկումների ժամանակ, խոսել եմ թերությունների մասին: Իշխանությունները ցուցակների հրապարակման հարցում գնացին զիջումների, բայց ռեյտինգային ընտրակարգի հարցում չհամաձայնեցին: Ես այն ժամանակ ասում էի, որ իշխանության գլխավոր ռեսուրսը հենց այդտեղ է գտնվում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում