Անկարայում Շվեյցարիայի դեսպանի տեղակալը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Քրդական աշխատավորական կուսակցության անցկացրած ցույցի կապակցությամբ՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ ՔԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ հնչել են Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր:
«Անկարայում Շվեյցարիայի դեսպան Վալտեր Հաֆների բացակայության պատճառով նրա տեղակալն է կանչվել ԱԳՆ, որտեղ նրան բողոք է ներկայացվել Բեռնում ՔԱԿ-ի անցկացրած ակցիայի կապակցությամբ»,- տեղեկացնում է աղբյուրը: