Եմենի ռազմաօդային ուժերը ռումբ են նետել զինված խմբավորման վրա, որը գրավել է երկրի մայրաքաղաք Սանայից 100 կմ հեռավորության վրա գտնվող նահանգներից մեկը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Al-Arabiya հեռուստաալիքին:
Գործակալությունը մանրամասնում է, որ հեռուստատեսությունը դեռ մանրամասն տեղեկություններ չի հայտնում այս դեպքի մասին: Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ հատուկջոկատայինների և Եմենի հաշիդ ցեղի միջև բախում է տեղի ունեցել Եմենի մայրաքաղաքում այն բանից հետո, երբ Սալեհը նորից հրաժարվել է ինքնակամ ստորագրել իր հրաժարականի համաձայնագիրը:
Սալեհն իր գործելաոճում նման է Մուամար Քադաֆիին, որը նույնպես օդուժ էր կիրառում իր հակառակորդների դեմ այնքան ժամանակ, քանի ՆԱՏՕ-ի ինքնաթիռները չչեզոքացրեցին այդ սպառնալիքը:
Հիշեցնենք նաև, որ այսօր «Մեծ ութնյակի» երկրները կոչ են արել Սալեհին կատարել սեփական ժողովրդի օրինական պահանջը և հետամուտ լինել միջազգային հանրության առաջարկած ծրագրին, որով նախատեսվում է Սալեհի հրաժարականը:








































