Friday, 07 06 2024
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»

Արցախցիները շատ լավ գիտեն, որ խաղաղապահները գալու են մեզ կոտորեն. Արկադի Կարապետյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան,  Հանրայինի եթերում Տեր-Պետրոսյանի հարցազրույցը բավականին քննարկման թեմա է դարձել: Ինչպե՞ս եք այն գնահատում, ըստ էության՝ նա նույն շրջանակում է դիտում թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի մոտեցումները: Նա նաև ասել է, որ երկու կողմն էլ պատրաստ են փոխզիջումների, ուղղակի փորձում են կորզել որքան հնարավոր է շահեկան պայմաններ, ինչը, ըստ նրա, բնական ընթացք է, և այդպես է եղել բոլոր պլանների ժամանակ՝ և՛ փուլայինի, և՛ փաթեթայինի: 

– Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա զոռով իր այս թեզերով փորձում է ապացուցել, որ ժամանակին երբ ասում էր՝ Ղարաբաղը պետք է հանձնեք, ճիշտ է: Նույն թուրքը, սակայն, ասում է՝  Զանգեզուրն իմն է, Երևանն իմն է: Այդ դեպքում սկզբում Ղարաբաղը կտան, հետո Զանգեզուրը, հետո Երևանը, հետո էլ իրենք իրենց կտան: Կյանքն այդպիսին է, ես չեմ հորինում: Եվ դա նրանք շատ լավ գիտեն, պարզապես իրենց շլանգի տեղ են դնում: Եվ կապ չունի՝ դա Լևո՞նն է ասում, թե՞ Պողոսը կամ Պետրոսը, թե սարի չոբանը, կամ որևէ խաղողագործ, ինձ համար նշանակություն չունի: Ով ուզում է լինի, եթե նման բան է ասում մեկը, ով գերագույն գլխավոր հրամանատար է եղել, պետք է մտածի ոչ թե փոխզիջման մասին, այլ հայրենիքի մեծացման մասին: Կյանքի սկզբունքն է սա: Հիմա անունը փոխզիջում կդնեն, թե ինչ, կամաց-կամաց եթե սկսես տալ, վերջում մնում է մեկ բան էլ տան ու դրանով պրծնեն:

– Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, պատրաստ չէ «Խաղաղություն հիմա» Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակին:

– Սա նշանակում է, որ երբ ինչ-որ բան տվեցիր, էլ խաղաղություն երբեք չի լինելու, Ղարաբաղի ժողովուրդը շատ լավ գիտի՝ խաղաղությունն ինչպես է լինում, և հեքիաթներից սովետի ժամանակվա կամ այսօրվա եվրոպական ժամանակների դուրս է եկել, Ղարաբաղի ժողովուրդը շատ լավ գիտի, որ խաղաղապահ ուժեր եկան՝ գալու են մեզ կոտորելու, գալու են մեր ձեռքը բռնեն, որ թուրքը մեզ կոտորի: Սրանք շատ պարզ  բաներ են:

Ի դեպ, Հիմար կկուն այս դեպքի համար է գրված: Սա կյանքի սկզբունք է: Այն ժամանակ էլ գյուղ -գյուղ հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում