Քիչ առաջ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ազատ արձակվեց Սասուն Միքայելյանը:
Նրան ձեռքերի վրա դուրս բերեցին ՔԿ հիմնարկից։
Հավելյալ նորությունները ձեզ կներկայացնենք քիչ անց։
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել քրօր. 225 (Զանգվածային անկարգություններ) եւ 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) հոդվածներով: Սասուն Միքայելյանի վրա նախորդ համաներումը չէր տարածվել: