«Ներառական համընդհանուր կրթության քաղաքականությունը մեր երկրին երեսպարզ անող շատ քիչ ոլորտներից է: Շատ լուրջ համարձակությունն էր պետք այդ քայլին գնալու համար, իշխանությունները գնացին այդ քայլին, օրենքով ամրագրվեց: Սակայն ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի համար որակյալ կրթություն ապահովելու համար պետք է ներդրումներ արվեն ոչ միայն ֆինանսական, այլ նաև առաջին հերթին մասնագետներ են անհրաժեշտ. Մասնագետների խիստ պակաս կա մարզերում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը:
Բախշյանի դիտարկմամբ՝ ներառական որակյալ կրթության քաղաքականությունն իրականացնելու միջոցներ քիչ են ներդրվում. «2017թ. բյուջեով նախատեսված գումարը լիարժեք չէ, յուրաքանչյուր 100 երեխայի համար նախատեսված էր ուսուցչի մեկ օգնական, հիմա 150 երեխայի համար է մեկ օգնական նախատեսվում. այսինքն՝ «բալը թանկ է»:
Բացի դրանից, Բախշյանի խոսքով, դպրոցի տնօրենները կամայական են ծախսում հատկացվող գումարները»:
Մանրամասները՝ տեսանյութում: