Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ազատարձակմամբ երկրում տիրող լարված քաղաքական մթնոլորտը մի փոքր կհանդարտվի։ Սակայն հետագա զարգացումները կախված են նաև Փաշինյանի և Միքայելյանի հետագա վարքագծից։
«Ամեն ինչ կախված է այն բանից՝ նրանք կշարունակե՞ն արտահայտել ծայրահեղ ընդդիմադիր գաղափարներ, թե՞ ավելի հանդուրժող կլինեն և ՀԱԿ-ի հետ համաձայն՝ իշխանության հետ երկխոսություն սկսելու հարցում»,- կարծում է Ադիբեկյանը։
Ըստ սոցիոլոգի՝ քաղաքական ստաբիլություն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ ընտրություններ անցկացվեն, և ստեղծվի ժողովրդավարական խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն նաև ընդդիմության ներկայացուցիչները։