Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանի դուստր Ֆաեզեհ Հաշեմին երկրորդ անգամ դատապարտվել է բանտարկության հակակառավարական քարոզի համար, հայտնում է Reuters գործակալությունը:
2012 թվականին Ֆաեզեհ Հաշեմին դատապարտվել է 6 ամսվա բանտարկության: Բացի այդ` նրա վրա դրվել է երկրի քաղաքական և մշակութային կյանքին մասնակցության և ԶԼՄ-ներում ակտիվության ցուցաբերման 5-ամյա արգելք:
«Ֆաեզեհ Հաշեմին կրկին դատապարտվել է 6 ամսվա բանտարկության դատական համակարգի և պաշտպանության մասին քննադատական նկատողության համար»,- հայտնում է գործակալությունը՝ հղում անելով Kalemeh ընդդիմադիր պաշարին: