ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունած Ընտրական օրենսգրքին՝ նշեց, որ, ամեն դեպքում, այն հիմք է ստեղծելու եկող խորհրդարանական և նախագահական ընտրությունը կեղծելու համար:
«Միանշանակ է, որ ընտրությունները լինելու են կեղծիքներով, քանի որ մեր ներկայացրած սկզբունքային առաջարկները չընդունվեցին: Այս Ընտրական օրենսգիրքը չի համապատասխանում հասարակական տրամադրություններին: Սպասվում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք նորից ունենալու ենք այն խորհրդարանը, որը չի համապատասխանելու հասարակական տրամադրություններին, հասարակության մեջ տիրող այս կամ այն ուժի նկատմամբ վստահության աստիճանին»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: