Ամերիկյան pat’s Backcountry Beverages ընկերությունը մտածել է զբոսաշրջիկների մասին, ովքեր ստիպված են իրենց պայուսակներում սննդի պաշար և գարեջուր կրել: Ընկերությունը հատուկ օշարակ է թողարկել, որի տարողությունը 10 անգամ թեթև է գարեջրից:
Մեկ մեծ գավաթ գարեջուր ստանալու համար անհրաժեշտ է միայն մաքուր ջուր: Գարեջուրը, սակայն, գազավորված չի լինի: Ընկերությունը հատուկ համակարգ՝ շարժական կարբոնատոր է մշակել՝ ըմպելիքին ածխաթթու գազ «հաղորդելու համար», որը թույլ կտա մի քանի րոպեի ընթացքում փրփրոտ գարեջուր ստանալ:
Գարեջրի կոնցենտրատների փաթեթները կարելի է ձեռք բերել 2.25 դոլարով, իսկ շարժական կարբոնատորը՝ 29.95 դոլարով:
Այս մասին հաղորդում է Kedem-ը: