Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ այսօր ազատ է արձակվելու Նիկոլ Փաշինյանը։
ՀԱԿ տասնյակ անդամներ այս պահին գտնվում են Արթիկ ՔԿ հիմնարկության մերձակայքում։ Նշենք, որ երեկվանից ուժի մեջ է համաներման մասին ԱԺ կողմից հաստատված որոշումը:
Ավելին, այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից նաև ազատ պիտի արձակվի Սասուն Միքայելյանը, որին դիմավորելու են գնացել նրա համագյուղացիներն ու մարտական ընկերները։