Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

«Անիին ասի՝ Հովիկ Աբրահամյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ուրիխանյանը մի թայֆա են, մի մխտռվի… »

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Արտակ Գալստյանի գործի դատական քննությունը:

Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը», մեղադրվում է խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարած խարդախության փորձի և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 35-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մայիսի 3-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել  «Analitik.am»-ի աշխատողներ Անի Հովհաննիսյանի ու Վարդիթեր Գիշյանի նկատմամբ:

Մայիսի 4-ին և 5-ին Գայի պողոտայում գտնվող «Ալգա» փաստաբանական գրասենյակում Արտակ Գալստյանը Անի Հովհաննիսյանի եղբորը՝ Գոռին, Անիի օգտին գործողություններ կատարելու խոստումներ է տվել, մասնավորապես՝ որ մայիսի 6-ին Անիի նկատմամբ որպես խափանման այլընտրանքային միջոց՝ գրավ կկիրառվի, կփոփոխվի առաջադրված մեղադրանքը ու վերջում էլ Անին պայմանական կդատապարտվի: Այս խոստումներից առաջինի կատարման համար Արտակ Գալստյանը, ըստ մեղադրանքի, Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով 5 հազար դոլար կաշառք  տալ  իրավասու անձին: Սակայն Արտակ Գալստյանի հանցավոր մտադրությունը, ըստ մեղադրանքի, ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:

Արտակ Գալստյանի գործով տուժող Գոռ Հովհաննիսյանը դատական նիստերին չի ներկայանում: Դատական այս նիստի ժամանակ նախագահող դատավորը հրապարակեց դատարանի հարցմանը ոստիկանությունից ստացված պատասխանը, համաձայն որի՝ 2017 թվականի փետրվարի 23-ի, ժամը 16-ի դրությամբ՝ Գոռ Հովհաննիսյանը վերջին անգամ 2016 թվականի դեկտեմբերին Բագրատաշենի անցակետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:

Եվ այս գործով, ինչպես Անի Հովհաննիսյանի գործով վերջին նիստի ժամանակ, հրապարակվեց սկանդալային լազերային սկավառակի փորձաքննության եզրակացությունը: Այդ եզրակացության բաղկացուցիչ մաս է կազմում «Հավելվածը», որտեղ ձայնագրության ամբողջական վերծանումն է պարունակվում:

Եթե Անի Հովհաննիսյանի գործով ձայնագրությունը հետազոտվեց ավելի կրճատ տարբերակով, ապա Արտակ Գալստյանի գործով ձայնագրությունը հետազոտվեց ամբողջությամբ ու մանրամասն, մանավանդ որ՝ ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը կցված է այս գործին՝ որպես փորձագիտական եզրակացության բաղկացուցիչ մաս:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանի գործի քննության ընթացքում անհայտ անձի կողմից ՀՔԾ դիմումների արկղ է գցվել մի ծրար՝ «Վանոյի Արտակ» գրառմամբ: Ծրարում եղել է ձայնագրություններ պարունակող սկավառակ: Անհայտ աղբյուրից, անհայտ ծագման այդ սկավառակը մակագրվել է Անի Հովհաննիսյանի գործը քննող քննիչին: Վերջինս նախ ծանոթացել է սկավառակի բովանդակությանը, ապա սկավառակն ուղարկել է փորձաքննության:

Դատարանը հրապարակեց հիշյալ սկավառակի վրա առկա ձայնագրության ամբողջական վերծանումը:

Ձայնագրության տևողությունը 52 րոպե 53 վայրկյան է: Զրուցել են 3 տղամարդիկ՝ Վանոյի Արտակը՝ Արտակ Գալստյանը, Անի Հովհաննիսյանի եղբայր Գոռը ու ևս մի տղամարդ:

Ձայնագրված խոսակցությունը տեղի է ունեցել Անի Հովհաննիսյանի ձերբակալության 72 ժամը լրանալու նախորդ օրը Վանոյի Արտակի աշխատավայրում՝ «Ալգա» փաստաբանական գրասենյակում:

Խոսակցության ընթացքում հնչել են բազմաթիվ հայհոյանքներ: Վերծանման մեջ նշված է, որ հայհոյանքները ներկայացված են… կրճատ տարբերակով: Ամենակոպիտ հատվածները փոխարինված են բազմակետերով…

Արտակ Գալստյանն Անի Հովհաննիսյանի եղբորն առաջարկել է, որ իր միջնորդությամբ Անիի նկատմամբ հնարավոր կլինի գրավի կիրառման հասնել՝ որոշակի գումար «ծախսելով». Գոռը միայն 5 հազար դոլար պիտի տար՝ մինչև Անիի ձերբակալության 72 ժամը լրանալը, մնացածի հետ նա գործ չէր ունենալու, Անիի նկատմամբ գրավ էր կիրառվելու, Անին կալանքի տակ չէր առնվելու, ինչպես նաև՝ հավելյալ «դատական ծախսեր» կատարելու պարագայում պետք է հասնեին նաև պայմանական դատապարտության կիրառման:

Խոսակցության սկզբում Արտակ Գալստյանը Գոռին ասել է, թե Տիգրան Ուրիխանյանի հետ «աշխատանքը արդյունք է տվել», ու եթե Ուրիխանյանը «խոստումը պահեց», Անիի գործը հնարավոր կլինի մեղմացնել:

Արտակ Գալստյանն ասել է, թե լրատվամիջոցներով «շուխուր» են դրել, իր կայքով՝ Crime news»-ով էլ տարածել է, որ «մարդիկ շատ չխորացնեն, ու եթե վերևներում մեկը կա, որ մտածում է՝ կարա սուխոյ դուրս գա», այդ հրապարակումներից պիտի «ձգվի»:

Ըստ Արտակի՝ Անին իրեն ասել է, թե ամսական 300 հազար դրամ վճարելու առաջարկ ոչ թե ինքն է արել Ուրիխանյանին, այլ Ուրիխանյանն է իրեն զանգել ու առաջարկել. «Իմ դեմ նյութեր մի գրի կամ գրելու դեպքում իմ հետ համաձայնեցրու»՝ ըստ Անիի՝ ասել է Ուրիխանյանը:

Արտակ Գալստյանը ձայնագրված խոսակցության ժամանակ ասել է, թե լրատվամիջոցների հրապարակումների արդյունքը եղավ այն, որ Անիի գործի քննությունը տեղափոխվեց ՀՔԾ:

Գոռը հարցրել է՝ հնարավո՞ր է լինելու Անիին «պադ զալոգ» կալանքից ազատել:

Արտակ Գալստյանի պատասխանը. «Ինչքան եմ ասել՝ էդ 5 հազարի հարցը լուծի, էթամ խոսամ… Էսօր արդեն էդ գումարը պիտի ըլներ, վաղը 72 ժամը լրանում ա, գնում են կալանքի… Քեզ հարյուր անգամ ասել եմ՝ էդ գումարը արիենտիրովըչնի ա, վաղը կարող ա 7 հազար դառնա, բայց գոնե հինգ հազարը պտի ձեռիս ըլնի, եթե չըլնի՝ ինչ խոսացի՝ կմնա իմ վզին… Էս հանրապետությունում չկա մեկը, որ հավատա, թե ես գումար չունեմ…»:

Գոռն ասել է. «Էն տիպի ա, որ պտի էդ փողը ինձ ուղարկեն…»:

Արտակի պատասխանը. «Եթե էսօր-վաղը էդ գումարը չի գալիս-հասնում, ամեն բան ավելորդ ա դառնում… Ես ֆինանսական ռեսուրս չունեմ, որ քեզ պարտքով փող տամ… Ասեմ՝ իմանաս, Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես բոլոր երկրների օրենսդրությամբ՝ ապառիկ կաշառք գոյություն չունի… Դու էսօր խոսում ես Վանոյի Արտակի հետ, հանրապետության գլխավոր դատախազի հետ չես խոսում: Գլխավոր դատախազը կարա քնից վեր կենա, գնա զուգարան… դուս գա ու մեկի խափանման միջոցը փոխի…»:

Գոռի կրկնվող հարցերից զայրանալով՝ Արտակն ասել է. «Նենց տպավորություն ա, որ շոկի մեջ ես, ինչ ասում եմ՝ չես ընկալում: Արդեն ութերորդ անգամ նույն բառերն ասում եմ, հետո նույն հարցն եմ ստանում… Բառացի եմ ասում՝ եթե Անին մեղքն ընդունում ա, Վարդը (Վարդիթեր Գ.-ն) մեջտեղից դուրս ա գալիս, խումբը մեջտեղից դուրս ա գալիս, մեղադրանքը դառնում ա շորթման 1-ին մաս, որի պատիժը հեչից մինչև 4 տարի ազատազրկում ա… Անին տուն ա գալիս… Անին կոտրված ա… Նա նույն հեքիաթն ա պատմում՝ թե ինքը չի արել: Բայց իրանք խումբ էին, Վարդին հանեցինք, մնաց Անին… Եթե մարդը հարազատ ա՝ ես իրա կարծիքը չեմ հարցնում… Եթե ես գտա, որ Անին պտի վիզ վեկալի, դա իրա ճիշտ տարբերակն ա՝ Անին չի կարա վիզ չվեկալի… Դրա համար առաջ ես պտի համոզվեմ… Էս մամուլի շուխուրը մենք կազմակերպեցին ք, որ պետությունն էլ մտածի՝ սրա տակից կարողա անուն դուս գա, ու խայտառակ ըլնենք… Մենք ունեինք շորթման 3-րդ մաս, որը պատժվում ա 6-ից 12 տարի, բայց Վարդին հանեցինք, դառավ շորթման 1-ին մաս, ու պատիժը հեչից մինչև 4  տարի ա… Անիին ղրկում են տուն, վճիռն էլ պայմանական ա ըլնում՝ մի քիչ էլ դատարանում կծախսվի… »:

Գոռը անընդհատ հարցրել է՝ միգուցե հնարավոր լինի Անիին արդարացնել:

Արտակի պատասխանը. «Շորթումը Անիի ջեբը ոչ մեկ չի գցել: Մենք անմեղ մարդու հետ գործ չունենք, գործ ունենք կոնկրետ հանցագործի հետ… Կարող ա դաժան ա ասածս, բայց Անին՝ քո քուրը, հանցագործ ա, շորթում ա արել: Մենք անմեղ մարդուն չենք բան անում, մեղավորին փորձում ենք մեղմացնենք… Եթե Անին շշկռվի, էշություն անի, ընդեղ էլ կթաղեն… Ես Անիին հարյուր անգամ եմ ասել՝ մի արա, փուռը կտան քեզ… Երբ որ Հովհաննես Ե.-ին կալանքից ազատեցի, Անիին հետս բերդ տարա՝ «Կլոր», Անին առաջինն էր, որ Հովհաննեսից ինտերվյու վեկալավ: Նրան հետս տարել էի, որ տենա իրա ապագան, ես իրան ասի՝ չհասցնես նրան, որ մի օր էլ գամ քեզ ստեղից հանեմ: Անին շորթում ա արել, իսկ ես սաղ վախտ ասել եմ՝ մի արա… Էն մարդ ու կնգա մասին ինչ ասես՝ գրել ա… Անիի կատարած շորթումն արդեն ապացուցված ա, դու մոռացի, որ Անիի ախպերն ես: Պատկերացրու՝ դու Տիգրան Ուրիխանյանն ես, 6-րդ վարչությունում հաղորդում ես տալիս, պռասլուշկա են դնում , փողի վրա գրում են «շորթում»… վերջում էլ դուրս ա գալիս՝ Անին շորթող չի… Շատ լավ ա, որ Անին իրա ոտքով գնացել ա ոստիկանություն: Կալանքի հարցի ժամանակ կասվի՝ մարդն իրա ոտքով գնացել ա, էտի մեր կոզըրն ա, իրանցը չի… Սա քաղաքական գործ չի… Սաղ աշխարհի ինֆորմացիան իմ մոտ ա, մարդիկ ինձանից են ինֆորմացիա ստանում… Ընկե՛ր, ես «եթե»-ներով չեմ խոսում: Երբ որ գումարը կլինի, կեթամ, կխոսամ… Կբերես, կդնես սեղանին՝ կեթամ, կխոսամ… Ես հենց ընենց չեմ խոսում, ես իրավաբանություն եմ անում… Եթե Անիին անմեղ հանեն, ուրեմն Տիգրան Ուրիխանյանին պտի դատեն սուտ մատնության համար, իսկ էդ բացառվում ա… Երբ որ Անին ինձ ասեց Ուրիխանյանի մասին, ես իրան ասի՝ հո շիզոֆրենիկ չե՞ս… Ուրիխանյանի հետ գործ ունենալը նույնն էր, թե ես աչքերս փակ Կոմիտասի պողոտան անցնեմ ու զարմանամ, որ ընկել եմ ավտոյի տակ… Եթե Անիին կալանավորեն, կկոտրվի, շատ քիչ մարդ կա, որ ընտեղ չի կոտրվում… Մոռացի լրիվ արդարացվելու մասին, որովհետև եթե Անիին արդարացնեն, Ուրիխանյանին կդատեն, դա ամբողջ քաղաքական կարիերայի ավարտ կլինի… Հիմա Ուրիխանյանը գազը թողել ա: Անիի նկատմամբ պայմանականը՝ միակ վարիանտն ա… Ստեղ լուրջ բանակցություններ են պետք…»:

Գոռը շարունակել է հարցեր տալ՝ Անիի արդարացման վերաբերյալ, ինչով ավելի է զայրացրել զրուցակցին, նա ասել է. «Դու ինձ չես ընկալում… Նույն հարցին հինգ անգամ պատասխանում եմ, ստեղ խառը պատմություն  չկա, ստանդարտ գործ ա… Դու կոմպետենտ չես, ես ամեն օր էս իրավիճակում եմ… Դու ի վիճակի չես հարց լուծելու, չես տիրապետում իրավիճակին: Ցանկացած ինֆորմացիա, որ քեզ կտամ, վաղը ի վնաս քո քրոջ կարող ա աշխատի… Անիի հարցով հիմա չորս մարդ ա զբաղվում, նրանք կես խոսքից ինձ հասկանում են… Ես Մեդիա ունեմ… Անին շորթում ա արել Ուրիխանյանից՝ ԱԱԾ պետի ախպորից: «ՎՏԲ» բանկից: Նույնն ա, թե Սերժ Սարգսյանից փող շորթեր… Անիի գործը մինչև Առաջին՝ զեկուցվել ա: Շորթումը շատ կեղտոտ հոդված ա: Մենք էնքան գրագետ պտի խաղանք, որ Անիին մեղմացնենք, Ուրիխանյանին էլ չվնասենք: Ուրիխանյանը ջենտլմենական քայլն արել ա… Նույնիսկ ես «ՎՏԲ»-ի թեմայից հրաժարվեցի, Անին ընկել էր շոկի մեջ: Նա գնացել ա ՌԴ դեսպանից փող ա ուզել…  Կենտրոնում Անիի դեմ գործ էր հարուցվել, ես նրան հանել եմ, 100 դրամ էլ չի ծախսել: Բայց ամեն բան սահման ունի… Ես Սևանում զոն նայող եմ էղել: Էնտեղ 1600 կալանավոր կար, սաղ ասում էին, թե անմեղ են… Ուրիխանյանը քաղաքական դեմք ա, պետությունը չի հանդուրժի նրան սուտ մատնության համար դատելը… Հովհաննես Ե.-ի դեպքում ո՞նց էղավ՝ համագործակցեց ու դուս էկավ»:

Երբ Գոռ Հովհաննիսյանը շարունակել է հարցերով նյարդայնացնել, Արտակ Գալստյանը պոռթկացել է. «Էրկու անմեղսունակ որ ռաստվեն, լավ բան չի ըլնի: Մի անմեղսունակը դու ես, մեկն էլ քուրդ ա, ասում ա՝ չեմ արել, չէ ու չէ… Ես մտածում եմ՝ ինչ-որ մեկը Անիին ասել ա՝ արա, ես տեր եմ, նա էլ արել ա… Միլիարդ անգամ ասի՝ Հովիկ Աբրահամյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը՝ մի թայֆա են, մի մխտռվի… փուռը կտան քեզ… Բայց դե էղածը էղած ա… Ինձ ասում էին՝ ախպեր, Անին քեզ քցում ա, մարդկանցից փող ա վեկալում: Ես ասում էի՝ ես էդ գործի մեջ չկամ, ես Անիից փող չեմ ուզում, դրանից խոսում ա ամբողջ լրատվական դաշտը… Մարդիկ հանրապետության նախագահից փող չեն շորթում… Անժելա Սարգսյանի պատմությունը էղավ, նույն վիճակն ա… եզը ընկնում ա, դանակավորը շատանում ա … Վաղը վերջին օրն ա, Անիին կկալանավորեն: Կարանք վերաքննիչ բողոքենք… Բայց էս երկրի մեջ չկա դատավոր, որ ՀՔԾ-ի պահանջը չբավարարի: Եթե ՀՔԾ-ն որոշի տանել կալանքի, կտանի: ՀՔԾ-ում փողով հարց չես լուծի… Կարա՞ս՝ ինձ 150-200 հազար դոլար տուր, մտնեմ նախագահական, քրոջդ ազատեմ, քեզ տամ, ՀՔԾ-ի պետը մենակ նախագահին ա ենթարկվում… Հինգ հազար դոլարով խմած վարորդին են ազատում, եթե ԳԱԻ-ն բռնում ա: Կարողա՞ գիտես քուրդ խմած ավտո ա քշել… Փաստաբանական գներից տեղյակ չե՞ս: Զուտ պաշտպանության համար ինձ մոտ 20 հազար դոլար ա, 5 հազար դոլարը զուտ արգանիզացիոննի ծախսեր են… Էսքանից ավել ոչ մի բան չեմ ասելու: Ի՞նչ ես քեզ պատեպատ տալիս: Դու բան չես կարա անես…

Մենք կարանք քննությունը գցենք տուպիկ՝ Ուրիխանյանը ցուցմունք չի տալիս, Անին չի ընդունում՝ քննությունն ընկնում ա տուպիկ… Մենք ահագին գործ ենք արել, դու մարդկանց քիչ տես ու քեզ պատեպատ մի խփի…»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում