Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել արտասահմանյան մի շարք ընկերությունների դեմ՝ Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու համար: Այս մասին հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ քրեական գործեր են հարուցվել շվեյցարական, բուլղարական, ուրուգվայական, արգենտինական, ռումինական և մի շարք այլ կազմակերպությունների դեմ: Նշվում է, որ դատախազությունը գործի փստաթղթերը փոխանցել է Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Տեղեկատվության համաձայն՝ քրեական գործեր են հարուցվել «Haik Watch and Jewelry Co», «Rodino Haskovo» JIC, «Centro Ceibal», «Deccan Gold Mines Ltd» և «Cosmote Romanian Mobile Telecommunications S.A» և մի շարք այլ ընկերությունների ղեկավարների դեմ: Բաքուն նրանց մեղադրում է Ստեփանակերտում, Շուշիում, Քարվաճառում, Լաչինում բիզնեսներ հիմնելու, ինչպես նաև Հայաստանին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը դիմել էր Բահրեյնին՝ պահանջելով դադարեցնել Արցախում արտադրված պահածոների ներկրումը:









































