Ադրբեջանը դիմել է Բահրեյնին՝ պահանջելով դադարեցնել Արցախում արտադրված պահածոների ներկրումը, հաղորդում է haqqin.az-ը:
Տեղեկատվության համաձայն՝ Բահրեյնի Առևտրաարդյունաբերական պալատը պաշտոնական նամակ է ստացել տեղի Արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարությունից, որին պաշտոնապես դիմել է Բաքուն:
Նամակում ադրբեջանական կողմը պահանջում է Բահրեյնի համապատասխան կառույցներից չներկրել ապրանքներ, մթերքներ, որոնք արտադրված են Արցախում: Նշվում է, որ խոսքը, մասնավորապես, «Արցախ Ֆրութ»-ի արտադրանքի մասին է, որը հիմնականում պահածոյացված մթերք է արտադրում:










































