Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Hurriyet թուրքական թերթը՝ վկայակոչելով իրավպահ մարմինների իր աղբյուրներին:
Առկա տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվել է Ռուսստանի 33-ամյա քաղաքացի, որի անունը Եկատերինա է: Քննիչները կասկածում են, որ նա շփում է ունեցել դեսպանին սպանած Մևլյութ Ալթընթաշի հետ: Նրանց հաջողվել է պարզել, որ մինչև նոյեմբերի վերջ կինը բազմիցս հեռախոսով շփվել է Ալթընթաշի հետ և հաղորդագրություններ փոխանակել WhatsApp-ով:
Պարբերականի լրագրողները նաև հայտնել են, որ Ռուսաստանի քաղաքացին ինտիմ ծառայություններ է կազմակերպել թուրքական հյուրանոցների հաճախորդների համար:












































