Facebook-ը 20 մլն դոլար կվճարի որպես փոխհատուցում գովազդներում օգտատերերի տվյալների կիրառման համար: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Օգտատերերի դժգոհությունն է առաջացրել իրենց անձնական տվյալների (անուն, լուսանկարներ) օգտագործումը Sponsored Stories գովազդային բլոկներում:
Փոխհատուցման գումարի չափը հաստատվել է սոցցանցի և Կալիֆոռնիայի շրջանային դատարան դիմած օգտատերերի միջև արտադատական համաձայնությամբ: Փոխհատուցման չափի մասին պայմանավորվել հաջողվել է երկրորդ անգամից: Առաջին որոշումը, թե Facebook-ը պետք է 10 մլն դոլար վճարի, դատարանի կողմից չեղյալ է հայտարարվել:
Փոխհատուցում կստանա 614 հազար մարդ: Յուրաքանչյուրին բաժին է ընկնում մոտ 15 դոլար: