Մեծ Բրիտանիայի կառավարությունն Իրաքին 10 մլրդ ֆունտ (ավելի քան 12 մլրդ դոլար) կհատկացնի ենթակառուցվածքային նախագծերի համար: Այս մասին Reuters-ին հայտնել է աղբյուրը Իրաքի ֆինանսների նախարարությունում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իրաքը փողը որպես վարկ կստանա: Նա գործարքի այլ մանրամասներ չի հայտնել:
Աղբյուրի խոսքով՝ կիրակի ավելի ուշ կողմերը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան:











































