Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Ղարաբաղյան կրքեր Իսլամաբադի գագաթաժողովի շուրջ. ինչո՞վ է բացատրվում ՀԱՊԿ-ի դաշնակից Ղրղզստանի քայլը

Հայաստանում քննարկվում է Ղրղզստանի չմիանալը Իսլամաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 13-րդ գագաթաժողովի արդյունքներով ընդունված եզրափակիչ հայտարարության քաղաքական կետերին և ընդհանրապես այս հայտարարության շուրջ զարգացումները: Պաշտոնական Բաքուն հարցը ուղղակիորեն կապել է ղարաբաղյան հիմնախնդրի հետ՝ դժգոհություն հայտնելով Ղրղզստանի կեցվածքի կապակցությամբ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ղրղզստանի դիրքորոշումը բացարձակապես անհասկանալի է Բաքվի համար:

Ի՞նչ է ECO-ն

ECO-ն տնտեսական համագործակցության կազմակերպություն է, որին անդամակցում են իսլամական 10 պետություններ՝ Իրան, Թուրքիա, Պակիստան,  Թուրքմենստան, Տաջիկստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Աֆղանստան, Ադրբեջան: Հիմնադրվել է 1985-ին Իրանի, Թուրքիայի և Պակիստանի կողմից:

Բաքուն խեղաթյուրում է

Բայց ի՞նչն է խնդիրը և ինչի՞ մասին է ընդհանրապես Իսլամաբադում ընդունված հայտարարությունը: Արդյոք այնտեղ մատնանշվո՞ւմ է կոնկրետ ղարաբաղյան կամ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրը: Թերևս առաջին հերթին հարկավոր է պարզել այս հարցը, որովհետև Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը իր հայտարարության մեջ ասում է, թե «եզրափակիչ հայտարարության մեջ անդամ պետությունները մտահոգություն են հ այտնում, որ ECO-ի տարածքում առկա չլուծված կոնֆլիկտները, մասնավորապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը» և այլն: Ըստ Հաջիևի՝ «փաստաթղթում արտացոլվել է նաև արտաքին օկուպացիայի գործոնը»:

Հայկական լրատվամիջոցները թեման լուսաբանելիս, ըստ էության, օգտվել են հիմնականում ադրբեջանական կայքերից և մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից՝ գալով եզրահանգման, որ Ղրղզստանը չի միացել «հակահայ բանաձևին»: Հարցի օբյեկտիվ վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ դա ավելի շատ պաշտոնական Բաքվի մեկնաբանությունն է՝ հարմարեցված իր քաղաքականության շահերին:

Այս հանգամանքը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց նաև իրանագետ Էմմա Բեգիջանյանը, որն օգտվել է նաև այլ աղբյուրներից և ամբողջությամբ կարդացել հայտարարությունը պարսկերեն լեզվով: Իրանագետը նշեց, որ Իսլամաբադի գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության քաղաքական մասում կոնկրետ որևէ երկիր կամ կոնֆլիկտի մասին չի նշվում, բացի Աֆղանստանից, պարզապես նշվում է ՄԱԿ-ի հռչակագրի հայտնի սկզբունքների մասին, որոնց մեջ մտնում են նաև պետությունների անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հետևաբար հարցը ղարաբաղյան կոնֆլիկտի համատեքստում ներկայացնելը Բաքվի մեկնաբանությունն է:

Ինչ վերաբերում է Իրանի կեցվածքին, Էմմա Բեգիջանյանը մեկնաբանեց, որ Իրանը ևս կարող էր չմիանալ հայտարարությանը, եթե կոնկրետ նշվեր հայ-ադրբեջանական կամ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Թեև ընդհանրապես Իրանի պաշտոնական դիրքորոշումը հակամարտությունների կարգավորման վերաբերյալ հայտնի է. Իրանը մշտապես հայտարարել է տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանելու մասին: Այստեղ նորություն չկա, և Իրանի այս դիրքորոշումը հայտնի է պաշտոնական Երևանին:

Բայց կա մեկ այլ նրբերանգ, որն ավելի շատ լույս է սփռում քննարկվող հարցի վրա: Պարզվում է, Ղրղզստանը դեմ է արտահայտվել ոչ թե Իսլամաբադի եզրափակիչ հայտարարության քաղաքական մասին, այլ նախքան գագաթաժողովը անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների ու փորձագետների մասնակցությամբ կայացած խորհրդաժողովի ընթացքում Ադրբեջանի կողմից առաջարկին: Այս տեղեկությունը հաղորդեց մեր զրուցակից Էմմա Բեգիջանյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը փաստաթղթի նախնական քննարկման ժամանակ առաջարկել է հայտարարության մեջ նշել Ղարաբաղի հարցի մասին, որին դեմ է արտահայտվել Ղրղզստանի ներկայացուցիչը, մինչդեռ Բաքուն դժգոհություն է հայտնել Ղրղզստանին՝ չնշելով այս կարևոր հանգամանքը:

Դաշնակիցները

Ղրղզստանը Հայաստանի անվանական դաշնակիցն է եվրասիական տարածաշրջանում գործող ինտեգրացիոն կառույցներում, մասնավորապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), բայց դժվար է միանշանակ պատասխան տալ, թե ինչով է պայմանավորված ղրղզական կողմի նման կեցվածքը: Ինչպես տեսանք վերևում, պարտադիչ չէ, որ Իսլամաբադի գագաթաժողովի հայտարարության քաղաքական կետերը վերաբերեին անպայմանորեն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրին, և պարտադիր չէ, որ օրինակ, Իրանը, Թուրքիան, Ղրղզստանը կամ Տաջիկստանը շեշտեին իրենց հավատարմությունը երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին՝ նկատի ունենալով ղարաբաղյան խնդիրը: Այս պետություններից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները: Օրինակ, նույն Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականությունը պահպանելու վերաբերյալ ավելի շատ բացատրվում է Ադրբեջանի հետ ունեցած խնդիրներով և Իրանի հանդեպ Ադրբեջանի տարածքային հայտնի հավակնություններով: Հետևաբար, պարտադիր չէ, որ Ղրղզստանը գնար այդ քայլին՝ ելնելով միայն Հայաստանի հետ հարաբերություններից, ղրղզական կողմի հետ հայ դիվանագետների համապատասխան աշխատանքից կամ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում դաշնակից լինելու հանգամանքից: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու նույն կերպ չեն վարվել Ղազախստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում