Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր հեռախոսազրույցը արդյունավետ է համարել՝ գրում է trend.az-ը:
«Մեր հեռախոսազրույցը ծրագրվածից երկար տևեց, այն արդյունավետ էր և բարեկամական: Երկխոսությունը կշարունակվի հաջորդ շաբաթ, երբ հանդիպեն մեր արտգործնախարարները»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են երկուշաբթի օրը Ստամբուլում թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո: Նա կասկածվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել էր Անկարայից պահպանել ԶԼՄ-ների ազատության իրավունքը և ազատ արձակել Յուջելին:










































