Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

Ի՞նչ օրակարգով է Սերժ Սարգսյանը մեկնում Փարիզ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ղեկավարի հրավերով մարտի 8-9-ը պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում: Այդ մասին հայտնի էր դարձել դեռ մեկ ամիս առաջ, երբ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ էր ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթին՝ ասելով, որ պատրաստվում է Հայաստանի նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությամբ՝ Սարգսյան-Օլանդ հանդիպման օրակարգի հիմնական հարցերը պարզ են՝ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններ, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, ղարաբաղյան հիմնախնդիր: Բայց ՀՀ նախագահի այցը կարևոր է նաև նաև Ֆրանսիայում ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։

«Գիտեք, որ վերջերս տեղի էր ունեցել Ֆրանսիայի գործող նախագահի հանդիպումը հայկական համայնքի հետ, և կարծում եմ, որ այդ հանգամանքը նույնպես խաղում է իր դերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը:

Այսպիսով, կարելի է ասել՝ Օլանդն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարը կօգնի իր կուսակիցներին՝ սոցիալիստներին նախագահի ընտրություններում հայ համայնքի աջակցությունը ստանալու հարցում: Ինքը Ֆրանսուա Օլանդը, չի առաջադրվելու նախագահական երկրորդ ժամկետի համար:

Հայտնի է, որ Հայաստանի նախագահից հետո՝ մարտի 14-ին, Ֆրանսիայում կլինի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինիս Ֆրանսիա հրավիրելու պատճառը, ըստ էության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում ձևական հավասարություն պահպանելն է, որովհետև Ֆրանսիան միջնորդ պետություն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, իսկ Հայաստանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները ակնհայտորեն ավելի խորն են ու բարեկամական, քան հարաբերությունները Ադրբեջանի հետ:

«Ընդհանրապես հնարավոր չէ ինչ-որ կերպ թաքցնել, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները չափից ավելի բարեկամական են: Իսկ Ֆրանսիայի հայկական համայնքը ամենաազդեցիկ հայկական գաղթօջախներից է, հետևաբար Ֆրանսիան փորձում է գոնե ձևականորեն բալանսը պահպանել»,- նշեց Սերգեյ Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում