Բրիտանացի երաժիշտ Ռոդ Ստյուարտը ներողություն է խնդրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ոճով «մահապատժի» տեսագրության համար: Այդ մասին հայտնում է Rolling Stone-ը:
Երաժշտի խոսքերով` հոլովակի համար ներշնչանք է հանդիսացել «Գահերի խաղը» սերիալը, սակայն որոշ մեկնաբանություններ դրա մեջ ԴԱԻՇ-ի տեսանյութերի նմանություն են գտել:
Ինչպես հայտարարել է Ստյուարտը, իրեն սխալ են մեկնաբանել, և ներողություն է խնդրում նրանցից, ում վիրավորել է հոլովակը:




































