Դերասանուհի Ջեյն Ֆոնդան հայտարարել է, որ բռնաբարության զոհ է եղել, իսկ մանկության տարներին ենթարկվել է սեռական ոտնձգությունների, հայտնում է BBC-ն: Այդ մասին 79-ամյա օսկարակիր դերասանուհին պատմել է The Edit պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Ցույց տալու համար, թե որքան է հայրապետական համակարգը վնասում կանանց, կարող եմ ասել. ես եղել եմ բռնաբարված, մանուկ հասակում ենթարկվել եմ սեռական ոտնձգությունների և աշխատանքից ազատվել եմ, քանի որ հրաժարվել եմ քնել իմ պետի հետ: Ես միշտ մտածել եմ, որ դա իմ մեղքն է, որ ես չեմ արել կամ չեմ ասել հարկավոր բաները»,- հայտարարել է նա:
Նրա խոսքերով` երտասարդ դերասանուհիների համար շատ ծանր է կանացի սեքսուալության նկատմամբ վերաբերմունքի պատճառով, քանի որ գլխավոր շեշտը դրվում է այն բանի վրա, թե կինն ինչպիսի տեսք ունի:
Շատ երիտասարդ կանանց բռնաբարում են, և նրանք նույնիսկ չգիտեն, որ իրենց բռնաբարել են: Նրանք մեղադրում են իրենց այն բանում, որ ոչ այնպես են ասել «ոչ», վստահ է դերասանուհին:
Ֆոնդան արդեն շատ տարիներ զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ և մասնակցում է բռնաբարության զոհերին աջակցող հիմնադրամներին:








































